Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան նախատեսում է 8 նոր միջուկային ռեակտոր կառուցել առաջիկա 10 տարվա ընթացքում 

Մարտ 24,2026 18:18 Share

Ermenihaber. Իտալական «AsiaNews» լրատվական գործակալությունը գրում է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը, մասնավորապես «Ծոցի պատերազմը» (նկատի է առնվում Հորմուզի նեղուցը), նոր թափ են հաղորդում Թուրքիային «խաղաղ միջուկային» ուժ ձևավորվելու հարցում:

Գործակալության տեղեկություններով` Թուրքիան 100 մլրդ դոլար արժողությամբ միջուկային ծրագիր է մշակել և մտադիր է այն ներկայացնել հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը, ըստ աղբյուրի, փոխելու է «խաղի կանոնները և դաշինքում Անկարայի տեղը դարձնելու է անփոխարինելի»: Ծրագրով Թուրքիան նախատեսում է առաջիկա 10 տարվա ընթացքում կառուցել 8 նոր միջուկային ռեակտոր։

Հիշեցնենք, որ ԱՄՆ -Իսրայել տանդեմի և Իրանի միջև Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի ֆոնին իրանական կողմը արգելել է Հորմուզի նեղուցով նավթային փոխադրումներ իրականացնել, ինչն էլ հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031