Կասեցվել է «Արտյոմ Խաչատրյան Վարազդատի» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, Գեղանիստ, 1 փ, 28)։
Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի գերալիցքավորման դեպք։
Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։
Կարդացեք նաև
Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ


















































