Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեկամ երկրները» ԱՄՆ-ից ուղերձներ են փոխանցել, և Թեհրանից էլ պատասխանել են, որ պատերազմի դադարեցման պայմանները չեն փոխվել

Մարտ 24,2026 20:11 Share

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ

📍Թրամփը ևս հայտարարել է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ են երկխոսում. մամուլում մատնանշվում է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի անունը:

📍Իրանից կտրականապես հերքում են նման լուրերը՝ դրանք որակելով էներգակիրների գների վրա ազդելու, «փակուղուց դուրս գալու» համար ժամանակ շահելու միջոց:

📍Ղալիբաֆի անվան շրջանառումն էլ իրանական ԶԼՄ-ները մեկնաբանում են որպես Իրանում ներքին պառակտում առաջացնելու և Ղալիբաֆին թիրախավորելու փորձ:

📍Միաժամանակ Իրանից հաստատում են, որ «բարեկամ երկրները» ԱՄՆ-ից ուղերձներ են փոխանցել, և Թեհրանից էլ պատասխանել են, որ պատերազմի դադարեցման պայմանները չեն փոխվել:

📌Պատերազմի դադարեցման համար իրանական կողմի հիմնական պայմաններից են՝

🔹Իրանի դեմ ագրեսիայի չկրկնվելու մասին միջազգային իրավական երաշխիք,

🔹Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակ,

🔹Վնասի փոխհատուցում,

🔹Պատժամիջոցների վերացում,

🔹Ուրանի հաստացման իրավունքի ճանաչում:

📌Մամուլում և փորձագիտական դաշտում շրջանառվում են նաև այլ պահանջեր, օրինակ՝

🔹Տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների փակում:

🔹Գազայի, «Հեզբոլլահի», Իրաքի դիմադրության խմբերի, Եմենում հութիների դեմ ռազմական գործողությունների դադարեցում:

🔹ԱՄԷ կողմից իրանական երեք կղզիների (Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ) նկատմամբ որևէ հավակնությունից հրաժարում:

🔹Քուվեյթի կողմից «Արաշ» նավթի հանքավայրի նկատմամբ որևէ հավակնությունից հրաժարում:

🔹Իրանի հետ չհարձակման պայմանագրի կնքում:

🔹Վերադարձ Միջուկային գործարքին:

🔹 Բոլոր, այդ թվում՝ արաբական երկրների կողմից «Պարսից ծոց» անվան կիրառում՝ այլ ձևակերպումների փոխարեն:

Այս պատերազմն ԻԻՀ-ն որպես գոյաբանական սպառնալիք է ընկալում, ինչն էլ մղում է գնալ մինչև վերջ: Իրանի համար ռազմական ու ենթակառուցվածքային ծանր կորուստները տանելի են, առաջնային է համակարգը պահպանելը, դիմադրելը ու հակառակորդին, նրա դաշնակիցներին հյուծելը, հնարավորինս շատ վնաս պատճառելը։ Սպառնալիքից բացի, այս պատերազմը նաև դիտարկվում է որպես հնարավորություն՝ ձևավորելու նոր ստատուս-քվո, որտեղ Իրանի շահերը ևս հաշվի կառնեն, լավագույն դեպքում՝ Իրանի գերիշխող դիրքը կընդունեն: Այս առումով Իրանի ներկայացրած պայմանները նաև մանևրելու դաշտ են ստեղծում՝ նշաձողի բարձրացմամբ առնվազն դրանց մի մասի շուրջ համաձայնության հասնելու համար։

 

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031