Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի նախագահը «աղետալի սխալ» է որակում Իրանի պատերազմը

Մարտ 24,2026 20:44 Share

«Ազատություն». Իրանի պատերազմը «աղետալի սխալ» է, որը խախտում է միջազգային իրավունքը, հայտարարել է Գերմանիայի նախագահը՝ արտասովոր կտրուկ քննադատելով ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունը։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պնդել է, թե Թրամփը սասանում է Գերմանիայի հարաբերությունները հետպատերազմյան ամենամեծ դաշնակցի հետ։

«Մեր արտաքին քաղաքականությունն ավելի համոզիչ չի դառնում միայն այն պատճառով, որ մենք միջազգային իրավունքի խախտումը չենք անվանում միջազգային իրավունքի խախտում», – արտգործնախարարությունում հայտարարել է Շտայնմայերը, որը նախկինում ղեկավարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պատերազմը անվանելով ավելորդ և «քաղաքականապես աղետալի սխալ», Շտայնմայերը նշել է, որ Թրամփի երկրորդ ժամկետը Գերմանիայի արտաքին հարաբերություններում ի հայտ է բերել նույնքան խորը խզում, որքան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031