Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ սա հստակ զավթողական և պատերազմական հայեցակարգ է, որը ուղիղ հրահանգավորվում է նախագահ Ալիևի կողմից». Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 24,2026 21:01 Share

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ հայեցակարգի՝ շրջանառության մեջ մտնելու օրվանից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած։ Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է…

Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։

Դրանից հետո այս թեման մտավ հանրակրթական դպրոցներ, ԲՈՒՀ-ական համակարգ, և այն մասսայական տարածում է ստանում։

Ավելին՝ շատ անկեղծ ասեմ՝ սրա ուսումնասիրությունը ազդում է իմ ֆիզիկական առողջության վրա, ուստի, եթե ինձ մնար, առհասարակ կուզեի չխոսել սրանից։

Բայց, գիտակցելով վտանգը, հասկանալով, որ սա ուղղված է իմ պետության դեմ, դրա մասշտաբները անպատկերացնելի են, ես դրա ողջ ռիսկը տեսնում եմ, ես խոսում եմ այս ռիսկի և այն չեզոքացնելու հնարավորությունների մասին։

Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ սա հստակ զավթողական և պատերազմական հայեցակարգ է, որը ուղիղ հրահանգավորվում է նախագահ Ալիևի կողմից։

Հիմա Փաշինյանը ու «Քանդենք պետությունը» սա չեզոքացնելու համար մոտ չորս տարի ոչինչ չեն արել, մինչդեռ սա կարելի է արագորեն ուղղել հենց Ալիևի դեմ։ Այսօր եկել, մեզ մոտ տանում են կոնկրետ ադրբեջանական քարոզչություն, ասում են՝ «հայելային» է սա Արցախի թեմային, ասում են՝ դե հիմա մի նեղվեք, որ ասում են «Իրևան»։

Գրողը տանի՝ ի՞նչ հայելային, եթե դուք եք գնացել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, ու հետո այս թեման դրվել է շրջանառության մեջ։ Հերիք չի՞ մարդկանց անհասկացողի տեղ դնեք։

Ասենք՝ սա ինչա՞, եթե ոչ ադրբեջանական զավթողական հայեցակարգի հստակ «նորմալիզացում» կամ «լեգիտիմացիա»։

Անկեղծ՝ սա, իմ կարծիքով, կոլաբորանցիոնիզմ է, չի կարող, չէ՞, ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով։ Սա աբսուրդ է ուղղակի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031