Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Իրանը չի գնա ցամաքային պատերազմի Ադրբեջանի դեմ

Մարտ 24,2026 21:21 Share

Այսօրվա պատերազմը, որին բախվում է Իրանը և ամբողջ տարածաշրջանը, ցամաքային պատերազմ չէ։ Դա հիմնականում օդային հարձակումներ են և նման այլ գործողություններ։ Ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա՝ եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա, իրավիճակը կտրուկ կփոխվի. «Այդ դեպքում Իրանը կստանա Ադրբեջանի նման թշնամի կամ հակառակորդ, ինչպես նաև նրա դաշնակից Թուրքիայի նման հակառակորդ։

Այդ պարագայում պատերազմը կընթանա լրիվ այլ ճանապարհով․ այն կդառնա ավելի ավանդական՝ ավելի շատ զորքերի մասնակցությամբ և ավելի շատ ցամաքային ուժերով։

Ես վստահ եմ, որ Իրանը դա չի անի։ Այն կպահպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի գնա նման քայլի, նույնիսկ եթե որոշ խնդիրներ լինեն։ Չի լինի ռազմական զորքերի տեղակայում այլ երկրների տարածքում, քանի որ Ադրբեջանը ունի Թուրքիայի նման դաշնակից, և դա կբերի ցամաքային, երկարատև և շատ ավելի արյունալի պատերազմի։

Որպեսզի հասկանալի լինի տարբերությունը, պետք է դիտարկել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Իրանի պատերազմը կամ նրա համակարգի հնարավոր փլուզումը ամբողջ տարածաշրջանի համար։

Իրանը ունի մոտ 90 միլիոն բնակչություն։ Այն մոտ չորս անգամ մեծ է, քան Սիրիան։ Միևնույն ժամանակ, Իրանը ունի ավելի կրոնական բնակչություն, քան Սիրիան ուներ։ Պետք է հաշվի առնել նաև, որ Սիրիան պատերազմի սկզբում համեմատաբար ավելի աշխարհիկ երկիր էր։

Բացի այդ, Իրանը ունի ավելի շատ էթնիկ փոքրամասնություններ և զգալիորեն ավելի մեծ՝ շուրջ 90 միլիոնանոց բնակչություն։

Եթե այդպիսի երկրում առաջանա անկայունություն կամ երկարատև պատերազմ, դրա հետևանքները կազդեն ամբողջ տարածաշրջանի վրա։ Ողջ եվրասիական տարածքը կարող է բախվել անվերահսկելի միգրացիայի, աղքատության աճի և մատակարարման շղթաների խափանման լուրջ սպառնալիքներին»։

Կարապետյանի համոզմամբ՝ դա մեծ վնաս կհասցնի Կենտրոնական Ասիային, Հարավային Կովկասին և ամբողջ Մերձավոր Արևելքին. «Կարծում եմ՝ նման զարգացումներից ոչ ոք չի շահի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031