Մեր տեղեկություններով, իշխանությունների հրահանգով հերթական քրեական գրոհն է սկսվելու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ըստ այդմ՝ Քննչական կոմիտեն «խոդ է տվել» տարիներ առաջ նախաձեռնված մի քրեական վարույթ՝ 2018-ի ընտրությունների մասին, որին ԲՀԿ-ն եւ «Ալյանս» կուսակցությունը մասնակցում էին «Ծառուկյան դաշինքով»։ Վարույթը վերաբերում է ընտրությունների ժամանակ պետական ֆինանսավորումը կուսակցությունների միջեւ համաչափ չբաշխելուն։
«Ալյանսի» նախագահ, հետախուզման մեջ գտնվող Տիգրան Ուրիխանյանը հաստատեց տեղեկությունը․ «Իմ ինֆորմացիան հետեւյալն է․ երեկ կամ նախորդ օրը կուսակցության գլխավոր քարտուղարի հետ կապվել է ՔԿ-ի Գայանե անունով քննիչ, որը հայտնել է, որ շուրջ 2 տարի առաջ կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից տրված դիմումի համաձայն` չեմ իմանում ինչ ճակատագրի արժանացած քրեական գործը վերսկսվել է, այն վերաբերում է պետական ֆինանսավորումը համաչափորեն չբաշխելուն»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































