Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ասլանյան, տեղից մի արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք»․ Ռուբեն Ռուբինյան

Մարտ 25,2026 10:35 Share

«Հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ ինքը լացում եւ աղաչում, որ մնա մեր խմբակցությունում։ Առաջարկություններ էր անում, ասում էր՝ սառեցնենք, ես բեղ պահեմ, ձեւ անեմ, որ դուք ինձ չեք ճանաչում։ Մեր քաղաքական պատմության մեջ նման դեպքեր ունեցել ենք եւ վստահ եմ, էլի կունենանք, որ մարդիկ, երբ Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, գիտեն, թե իրենք են։ Աստղայինը տանում է, մտածում են՝ իրենք լուրջ քաղաքական ապագա ունեն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա խոսում էր նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի մասին, ով երեկ, ԱԺ-ի մոտ ցույց անող զոհվածների ծնողների հետ խոսելիս, ըստ Ալեն Սիմոնյանի, ասել էր․ «Դիմացեք, երկու ամիս բան մնաց, հիմա Նիկոլին իր ընկերներով ռադ կանենք՝ կգնան»։

Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ Հակոբ Ասլանյանը, տեղում նստած, հեգնանքով ժպտում էր։

«Իրենք քաղաքական Պանիկովսկին են։ Ուզում եմ ձեզ շնորհավորել․ մենք իրենց ռադ արինք, ռադ արինք, բայց ընենց պահեցինք, որ թոշակի հարցը կլուծենք։ Թոշակը կստանաս, մի անհանգստացի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հակոբ Ասլանյանը տեղից ինչ-որ ռեպլիկ նետեց։ Ռուբեն Ռուբինյանը սաստեց․ «Պարոն Ասլանյան, տեղից մի արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել