Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ շանտաժները «պատահականորեն» անում են Փաշինյանն ու Ալիեւը` զուգահեռաբար: Խոսում են նույն բառամթերքով. Անժելա Էլիբեգովա. «Հրապարակ»

Մարտ 25,2026 10:42 Share

«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան է:

– Կա մի խոսույթ, ցավոք, երբեմն նաեւ գրագետ մարդկանց կողմից, որ արցախցիները պետք է մնային Արցախում, դուրս չգային իրենց հողից, պայքարեին: Սա հենց Փաշինյանի «փախած» ձեւակերպման մեղմ տարբերակն է: Որպես ադրբեջանագետ, ի՞նչ եք կարծում՝ արցախցին կարո՞ղ էր մնալ Արցախում:

– Արցախցին միշտ է պայքարել: Ասեմ ավելին` նույնիսկ Ադրբեջանն է ընդունում, որ Արցախի ժողովուրդը պայքարել է: Թեպետ 200-ից ավելի զոհը, որ տվել են արցախցիները` մեկ օրում, ներկայացնում են ավելի քիչ, սակայն հյուծված, բլոկադայի մեջ մնացած, անօգնական ժողովուրդը կարողացել է արժանապատիվ մարտեր վարել եւ փորձել է հասնել հաջողության, սակայն քանի որ Հայաստանի իշխանություններն Արցախն արդեն ճանաչել էին Ադրբեջանի կազմում, արցախցի ժողովուրդը չէր կարող այլեւս ոչինչ անել: Ցանկացած մարդ, ով մեղադրում է արցախցիներին եւ ասում` պետք է մնային Արցախում, նրանք ասում են` թող արցախցիները մնային ու մեռնեին, որովհետեւ այլ տարբերակ չկար: Ես չեմ պատկերացնում մի բանական մարդու, որն իր արյունակիցներին մահ է ցանկանում, այն էլ` թշնամու ձեռքով: Ես ապշում եմ, որ երբեմն բանական մարդիկ նման մտքեր են տարածում, սակայն դրանք ծնունդ են առնում հիմնականում իշխանական ֆեյքերի կողմից: Միայն ուղեղը լվացած մարդիկ կարող են սեփական հայրենակիցների հանդեպ նման ատելություն տածել: Վաղը նույն բանը սյունեցիներին, ջերմուկցիների՞ն էլ են ասելու:

– Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ Արցախի ժողովուրդը պետք է մեկընդմիշտ մոռանա Արցախ վերադարձի մասին:

– Ասեմ ավելին․ այս բոլոր՝ պատերազմի սպառնալիքները եւս խոսում են այն մասին, որ այս մարդու խոստացած խաղաղությունը միֆ է եւ ոչ մի աղերս չունի իրականության հետ: Հնարավոր չէ, որ մի երկրի հետ խաղաղություն հաստատես, սակայն ամեն մի չնչին մանրուքից ասես` պատերազմ կսկսվի: «Արցախ» բառից պատերազմ կսկսվի, Վենսին գիրք նվիրելուց պատերազմ կսկսվի, եթե ՔՊ-ն մեծամասնություն չունենա, պատերազմ կսկսվի: Լավ, որքա՞ն կարելի է: Եթե ամեն մանրուքից կարող է պատերազմ սկսվել, նշանակում է` ոչ մի խաղաղություն էլ չկա: Խաղաղ երկրները ամեն փոքր պատճառով իրար վարի չեն տալիս: Անդադար շանտաժներ են անում, քանի որ գիտակցում են, որ ոչ մեկս էլ պատերազմ չենք ցանկանում, սակայն այդ մանիպուլյացիաները, այդ շանտաժները «պատահականորեն» անում են Փաշինյանն ու Ալիեւը` զուգահեռաբար: Խոսում են նույն բառամթերքով, նույն շանտաժներն են անում…. 2018-ին էլ նա սպառնում էր, որ եթե ինքը չլինի, Հայաստանը չի ունենա վարչապետ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակկ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031