Լրահոս
Օրվա լրահոսը

6 օտարերկրացիներ մուտք են գործել իրենց համերկրացիների բնակարան, բռնություն գործադրելով՝ հափշտակել գումար և բջջային հեռախոս. Shamshyan.com

Մարտ 25,2026 11:48 Share

Shamshyan.com. Մարտի 9-ին՝ ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Շիվամ Ա․-ն և հայտնել, որ անհայտ անձը դանակով հետապնդել է իրեն և ձեռքերը արյունոտ է, ապա զանգահարել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Մանան Մ․-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը մտել է իրենց բնակարան, ծեծի ենթարկել իրեն և հեռացել։

Տեղում ոստիկաններին Շիվամ Ա․-ն հայտնել է, որ մարտի 9-ին, ժամը 01։30-ի սահմաններում, իրեն անծանոթ ազգությամբ հնդիկ 6 անձինք մուտք են գործել իրենց բնակարան, իրեն արթնացրել, պահանջել գումար, ինքը հայտնել է, որ գումար չունի, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով հարվածել դեմքին և գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև իր տաբատի գրպանից հափշտակել են «Realmi C63» տեսակի բջջային հեռախոս, իսկ ներքնակի տակից 190 հազար դրամ, իրեն զուգահեռ ծեծի ենթարկելով նաև իր հետ նույն հասցեում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Մանան Մ․-ին, Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Հարպինդեր Ս․-ին՝ նրանից հափշտակելով 35 հազար ՀՀ դրամ, 30-ամյա Ռահուլին՝ նրանից հափշտակելով 6 հազար դրամ, 38-ամյա Ամրիկ Ս․-ին՝ նրանից հափշտակելով 2 հազար դրամ գումար հեռացել են։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված արարքը կատարած անձանց ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031