Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին. Թաթոյանը՝ Փաշինյանի պատերազմ գուժելու մասին

Մարտ 25,2026 12:47 Share

Պատերազմի մասին տեղեկությունները որտեղի՞ց Փաշինյանին, եւ այստեղ արդյոք ԱԱԾ-ն անելիք չունի՝ լրագրողի այս հարցին ի պատասխան «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն իր ասուլիսում այսպես արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը պարզապես շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին եւ օգտագործում է վախերը: Նա օգտագործում է մեր մայրերի վախերը, մեր հասարակությունում է վախ տարածում, բայց իրական պատճառը նրա ձախողումներն են»:

Արման Թաթոյանը նաեւ հավելեց. «Եկեք հասկանանք՝ արդյոք պատերազմ քարոզելը վերաբերվո՞ւմ է մեզ: Հստակ ուզում եմ մի քանի կետերով նշել. մենք ասում ենք, որ խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվելու դեպքում մենք եւս պատրաստ ենք ստորագրելու: Մենք ասում ենք, որ TRIPP-ը մեզ համար խաղաղություն ապահովող փաստաթուղթն է՝ այս իրավիճակում եւ գործնական խաղաղություն ապահովելու փաստաթուղթը: Մյուսը՝ մենք ասում ենք, որ շարունակելու ենք այն տեղից, որտեղ բոլոր հարթակներում կանգնելու է այս իշխանության քաղաքականությունը, ոչ թե հայտարարում ենք, որ սկսելու ենք մեր զրոյական կետից, ինչպես ինքն էր ասում ժամանակին ու դրա համար էլ ձախողումները բերեց:

Ուզում եմ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը բացատրի, թե որտե՞ղ է այստեղ պատերազմը, ինչպես է նա փորձելու ասել, որ սա պատերազմի քարոզ է: Եվ մի բան էլ՝ ինչպես մենք տարբերվում Նիկոլ Փաշինյանից: Մենք հստակ ասում ենք՝ մեր անվտանգության եւ խաղաղության հիմքը մեզ համար ունենալն է արդիականացված ուժեղ, հզոր բանակ՝ զսպման կարողություններով»:

Արման Թաթոյանի ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031