Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ ոչ թե մեր պետական խորհրդանիշներին են դեմ, այլ ձեզ և ձեր վարած խայտառակ քաղաքականությանը. Մարուքյան

Մարտ 25,2026 13:22 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Առաջին նկարում «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիրն» է՝ 2020 թվականին իշխանությունների կողմից նախաձեռնված, սակայն հետո չեղարկված Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի բուկլետը։

«ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրի» վրա պատկերված էր Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին, և երբ այդ բուկլետները քարոզարշավի շրջանակներում բաժանվում էին քաղաքացիներին, տեղի ունեցավ հայտնի դեպք․ Նիկոլ Փաշինյանը մետրոյում (ամեն անգամ էլ ավելի ենք համոզվում, որ Փաշինյանին մետրոն հակացուցված է) այդ բուկլետը տվեց մի երիտասարդ աղջկա, որն էլ վերցրեց ու պատռեց այն։

Երկրորդ նկարում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի կողմից կիրառվող քարոզչական գործիք դարձած կրծքանշանն է՝ ՀՀ քարտեզի տեսքով։ Վերջերս էլ Ալեն Սիմոնյանը, նեղացած երեխայի պես, բողոքում էր Փաշինյանին, թե քաղաքացիներից մեկը վերցնելով այդ կրծքանշանը՝ կոտրել ու գցել է գետնին։ Ասում էր՝ մեզ կարող են չսիրել, բայց ինչպե՞ս կարելի է անարգել մեր պետության քարտեզը։

Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք։ Մարդիկ ոչ թե մեր պետական խորհրդանիշներին են դեմ, այլ ձեզ և ձեր վարած խայտառակ քաղաքականությանը։ Մեր պետական և ազգային խորհրդանիշներին ձեռք մի տվեք․ ձեր դեմքերով բուկլետներ ու կրծքանշաններ պատրաստեք, որ մարդիկ էլ հանգիստ սրտով գցեն գետնին կամ պատռեն և դա չլինի մեր սրբությունը։ Հայաստանի քարտեզը և մեր սրբագույն սիմվոլները հանգիստ թողեք, իսկ կոնկրետ քարտեզի մասով՝ ամեն անգամ, երբ դրան դիպչում եք, այն քառակուսի կիլոմետրերով փոքրանում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031