🌦️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
մարտի 25-30-ը
🟨 Երևանում մարտի 25-ի ցերեկը, 26-28-ին, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
🟨 Հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը, 26-28-ին, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
Կարդացեք նաև
Քամին`հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 25-ի ցերեկը և ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով, 26-ի ցերեկն ողջ հանրապետությունում կբարձրանա՝ 3-5 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































