Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու. Սերժ Սարգսյան

Մարտ 25,2026 14:08 Share

«Իրենց ինչ կա․ ինչ կուզեն, կասեն». Նիկոլ Փաշինյանի «կամ մենք, կամ պատերազմ» պնդումներին այսպես է արձագանքում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ «Որևէ իշխանություն իրավունք ունի՞ փակելու Արցախ վերադարձի էջը», պատասխանեց. «Իհարկե՝ չէ»:

Նա այսօր ՀՀԿ վերնախավի հետ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում էր՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Լրագրողի հարցին՝ ինչպես է վերաբերվում, որ իր հետ փոխկապակցված անձինք այս փուլում ընդդիմադիր դաշտը փորձում են պառակտել, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ձեզ է թվում, այդ դուք եք ուզում պառակտել: Ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու: Կգաք համագումարի, ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ: Ցտեսություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031