Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորների սոցիալական և նյութական երաշխիքների վերանայմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը:
Նախատեսվում է վերանայել սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները Սահմանադրական դատարանի դատավորների համար, որի արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին օրենքով սահմանված կարգով կվճարվի նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետեւյալ չափերով՝
📌պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով,
📌երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով,
📌չորրորդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:
Նախարարն ընդգծել է, որ աշխատանքային ստաժի համար վճարվելիք գումարի չափի հաշվարկման մասով մեկնակետը ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է։ Օրենքի անցումային դրույթի ուժով քննարկվող հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարություն


















































