«Սամվել Կարապետյանը պարտվել է ինձ դատարանում». ֆեյսբուքյան իր էջում հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը անցյալ ամռանը դատական հայց էր ներկայացրել նախարար Թորոսյանի դեմ։
Գործարարը պահանջել էր փոխհատուցում զրպարտության և վիրավորանքի համար, ինչպես նաև հերքում և հրապարակային ներողություն ԱԺ ամբիոնից, որտեղից Թորոսյանը նրան անվանել էր ԱԴԾ գործակալ, որի «պորտալարը կտրվել է Լուբյանկայում»։


















































