Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս պահին ունի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման շրջանակում, ինչը երկկողմ ջանքերի մասին է. Արփինե Սարգսյան

Մարտ 25,2026 17:00 Share

Մարտի 24-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳՆ համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքները։

Ներկա էին ՆԳ նախարարության ղեկավար կազմը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, դեսպաններ, ՆԳ նախարարության և միջազգային գործընկեր կառույցների այլ ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և ՄԱԿ Զարգացման ծրագրին հանդիպումն արդեն երրորդ անգամ կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ձևավորված հարթակը դարձել է կարևոր ինստիտուցիոնալ մեխանիզմ՝ միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկելու իրականացվող բարեփոխումները։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործընկերային համագործակցության բարձր մակարդակի մասին է փաստում ՆԳՆ կողմից մշակված կարիքների գնահատման մատրիքսի 190 միջոցառումներից 70%-ն ապահովվել է, իսկ մնացած 30%-ը գտնվում է ընթացքի մեջ։

Ներկայացնելով արդյունքները՝ նախարարը նշել է, որ 2025 թվականին, անկախությունից ի վեր առաջին անգամ, Հայաստանը գրանցել է միգրացիոն դրական սալդո, ինչը հաստատված խաղաղության և ոլորտային բարեփոխումների իրականացման արդյունք է։

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս պահին ունի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման շրջանակում, ինչը երկկողմ հանձնառության և ջանքի մասին է։

ՆԳ նախարարը նշել է նաև, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը և վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ավարտական փուլում է ԵՄ չափանիշներին համապատասխան կենսաչափական համակարգի ներդրումը, և արդեն 2026 թվականի աշնանը ՀՀ քաղաքացիները կունենան միջազգային ստանդարտներին համապատասխան անձը հաստատող փաստաթղթեր, ինչը բարեփոխումների համատեքստում առանցքային նշանակություն ունի։
Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ նախարար Սարգսյանը շեշտել է, որ համակարգն ակտիվորեն ընթանում է թվային տրանսֆորմացիայի ճանապարհով և այդ ուղղությամբ ևս կան արձանագրված շոշափելի արդյունքներ, ինչը հանրային ծառայությունների մատուցման համատեքստում հեղափոխական առաջընթաց է։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ ոստիկանության բարեփոխումների հիմքում համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման մոտեցումն է, և այդ համատեքստում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները խոսուն են․ նախորդ տարվա համեմատ՝ ՆԳՆ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է, միաժամանակ նվազել է դժգոհողների ցուցանիշը։

Ընդգծվել է, որ Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում 2024-2025 թվականներին խնայվել է 95 կյանք։ Նշվել է նաև, որ բարեփոխումների, ինչպես նաև իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքում 2025 թվականին հանցավորությունը նվազել է 3,2%-ով։

Արփինե Սարգսյանը վերահաստատել է նախարարության հանձնառությունը՝ շարունակելու բարեփոխումների և արդիականացման օրակարգի հետևողական իրականացումը։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ վերջին մեկ տարում ԵՄ-Հայաստան հարաբերությունները հասել են զարգացման պատմական մակարդակի՝ ընդգծելով վիզաների ազատականացման գործընթացի ակտիվ ընթացքը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս բարձր է գնահատել ոստիկանության, փրկարար ծառայության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում իրականացված աշխատանքները՝ շեշտելով, որ գրանցված առաջընթացը տպավորիչ է և համահունչ բարեփոխումների օրակարգին, ինչը նաև արդյունավետ երկխոսության արդյունք է։

Նախանշվել են նաև ՆԳՆ ենթակա ծառայությունների բարեփոխումների շրջանակում առաջիկա միջոցառումները, որին հաջորդել է ակտիվ քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031