Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմն այդ ճեղքով մտնելու է։ Իսկ ձեր ասած ուժերը, դռների փեղկերը լայն բացում են»․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 25,2026 17:04 Share

«Թույլ տվեք իմ վստահությունն արտահայտել, որ այդպես չի պատահի»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։

Հայկ Կոնջորյան

Նա անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե այնպես պատահի եւ հուլիսի 8-ին ընդդիմությունը Հայաստանում հաղթի, ապա պատերազմն անխուսափելի է։

«Սա ասում եմ ժողովրդի հետ մեր վերջին երկու ամսվա շփումներից ելնելով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պատմական ցիկլը պատմականորեն անհնար է դարձնում «զարգացման օրակարգից գոյատեւման օրակարգին» անցնելը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու ճանապարհով են գնում, իսկ այդ ճանապարհն անցնում է պատերազմով․ «Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմն այդ ճեղքով մտնելու է։ Իսկ ձեր ասած ուժերը, դռների փեղկերը լայն բացում են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031