Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գործընկերների հետ քննարկվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը

Մարտ 25,2026 17:34 Share

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության ղեկավար Ֆրեդերիկ Դոլտի գլխավորած պատվիրակության։

Հանդիպման ընթացքում քննարկվել են՝

✅ՀՀ-ի դեմ գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած մի շարք վճիռների կատարման ընթացքը, այդ թվում՝ արձանագրված համակարգային խնդիրները։

✅Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացված լայնածավալ բարեփոխումները, այդ թվում՝ խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի շրջանակներում նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները, հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված նախաձեռնությունները, ինչպես նաև դատական և իրավապահ մարմինների, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտի աշխատակիցների վերապատրաստումները։

Խտրականության կանխարգելման առնչությամբ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակված է միջոցառումների որոշակի պլան՝ կարևորելով այս ոլորտում դատական պրակտիկայի շարունակական ուսումնասիրությունն ու հանրային կարծիքի վերաբերյալ տվյալների հավաքագրումը։

✅Ներկայացվել է նաև ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքը, այդ թվում՝ կազմակերպված բազմաթիվ վերապատրաստումները և նման բռնությունից տուժած անձանց համար պետական տուրքի վճարումից ազատելու կառուցակարգերի ներդնումը։

Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը և Եվրոպական դատարանի վճիռների լիարժեք կատարման ապահովմանը։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031