🔶️2026թ․ մարտի 23-ին «Europe Medialab»-ում կայացավ Հայաստանին նվիրված ցուցահանդես և երեկո, որը կազմակերպվել էր առաջին հայ լրագրողի՝ ծրագրին միանալու կապակցությամբ։
🔹️Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով իր խոսքում շեշտեց «ՍիվիլՆեթ» հեռուստատեսության լրագրողի աշխատանքի կարևորությունը ԵՄ կառույցների հետ համագործակցությունը լուսաբանելու համատեքստում և հույս հայտնեց, որ Հայաստանի այլ անկախ լրատվամիջոցների ևս հնարավորություն կտրվի մասնակցելու այս առնաձահատուկ ծրագրին։
🔹️Դեսպանը նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց ցուցադրվող նկարներին, որոնք արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական ուղին, ԵՄ հետ մերձեցումը, ինչպես նաև հայ ժողովրդի ձգտումները։ Տ․ Բալայանը ներկայացրեց նաև ԵՔՀ և ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանանքերը, ինչպես նաև ընդգծեց խաղաղության հաստատման կարևորությունը։
🔹️Միջոցառմանը ներկա էին ԵՄ կառույցների, ուղեղային կենտրոնների, հասարակական կազմակերպւթյունների, ինչպես նաև ԵՄ-ում և Բելգիայում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին հյուրերը համտեսեցին հայկական գինիներ և խորտիկներ։
Կարդացեք նաև
Բելգիայում ՀՀ դեսպանություն/ ԵՄ–ում ՀՀ առաքելություն


















































