Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կողմից «կառուցած» «ժողովրդավարության բաստիոնը» քանդվելու է». Դավիթ Սանասարյան

Մարտ 25,2026 20:50 Share

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը գրում է.

«Այսօր վարչապետի դատախազությունը բողոքարկեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Բալայանի ընդունած՝ իմ արդարացման վճիռը։ Եթե մասնագիտորեն ծանոթանաք դատավորի վճռին պարզ կդառնա, որ այնտեղ բողոքարկելու ոչ մի տոկոս հիմք չկա։ Բայց չէ՞ որ դա չէր մտնում կառավարող ուժի պլանների մեջ, չէ՞ որ Փաշինյանն ասել էր, որ բացառում է, որ քննությունն օբյեկտիվ չլինի, չէ՞ որ իշխանական պաշտոնյաները «երդում էին կերել», որ Վանեցյանի գլխավորած ԱԱԾ-ն չի կարող գործ կարել։

Նիկո՛լ, իմացի՛ր՝ ուզում է ևս 7 տարի անցնի, իմ համոզմունքները չեք կոտրելու։ Այն հետապնդումները, որ իրականացվեցին քո վարչապետության օրոք՝ ամեն քայլափոխի հետևելով ինձ ու ընտանիքիս անդամներին, նույնիսկ Սերժի ժամանակ չէին արվում։

Ձեր կողմից «կառուցած» «ժողովրդավարության բաստիոնը» քանդվելու է, և նրա տեղում կառուցվելու է արդարության, արժանապատվության ու իրապես ժողովրդի կողմից կառուցված և ժողովրդավարական պետական համակարգ։

Դեռ հանդիպելու ենք. սպասելու եմ, որ աչքերիս մեջ նայեք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031