Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող իշխանությունների՝ միջազգային պարտավորությունների նկատմամբ ունեցած անլուրջ մոտեցումները և դրանց ընտրողական կատարումը հանգեցնում են ՀՀ հեղինակության անկմանը». Արթուր Դանիելյան

Մարտ 25,2026 22:00 Share

«Անվտանգությունը բոլորիս համար կարևոր նշանակություն ունի, և այն ունի շատ կարևոր բաղադրիչներ։ Իրավական անվտանգությունը նույնպես պետության կայունության և արտաքին քաղաքականության, արտաքին դիրքավորման կարևորագույն հենասյուն է։

Ինչ վերաբերում է ներհայաստանյան իրավական անվտանգությանը, ցավոք, այսօր ականատեսն ենք խեղաթյուրված մի իրավիճակի, երբ իշխանությունների տարանջատման սկզբունքի վերաբերյալ ունեցած արհամարհական մոտեցումները և իրավունքի գերակայության խոցելի վիճակը հանգեցնում են մի այնպիսի իրականության, որ հասարակության շրջանում ականատեսն ենք լինում իրավական մշակույթի և իրավագիտակցության անկման։ Բոլորդ համաձայն եք, որ այսօր մեր հասարակության մեջ կան շատ մարդիկ, որոնք պետական կառույցների, պետական ինստիտուտների գործառույթների՝ որոշումների կայացման վերաբերյալ ունեն այն մոտեցումը, որ դրանք կախված են մեկ անձից կամ մեկ քաղաքական ուժից։ Նման իրավիճակն այնքան ծայրահեղ է դարձել, որ գործող քաղաքական իշխանությունները փորձում են դավանաբանական և կրոնական երևույթների վերաբերյալ դառնալ ճշմարտության միակ աղբյուրը։

Ներքաղաքական կյանքում իրավական անվտանգության վառ օրինակ է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։ Կարծում եմ, ընդդիմադիր և իշխանամետ հայացքներ ունեցող մեր շատ հայրենակիցներ համաձայն են այն մտքի հետ, որ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը ընդամենը մեկ անձի ցանկության հիմքով է։ Եվ իրավական անվտանգության այս իրավիճակը Հայաստանի Հանրապետությանը նաև խոցելի է դարձնում արտաքին հարաբերություններում։

Գործող իշխանությունների մոտեցումը արտաքին քաղաքականությունում նույնպես գոհացնող չէ, որովհետև միջազգային պարտավորությունների նկատմամբ ունեցած անլուրջ մոտեցումները և պարտավորությունների ընտրողական կատարումը նույնպես հանգեցնում են ՀՀ հեղինակության անկմանը։ Վերջին տարիներին մենք ականատեսն ենք մի իրավիճակի, երբ իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերին փոխարինելու են գալիս բանավոր պայմանավորվածությունները, երբեմն նաև գրավիչ, սակայն իրավաբանական ուժ չունեցող հայտարարությունները, որոնցից շատերն իրենց մեջ պարունակում են կոնկրետ կետ՝ համաձայն որի տվյալ հուշագիրը կամ հայտարարությունը որևէ ձևով իրավունք կամ պարտավորություն կողմերի համար չի առաջացնում։

Խոսքս ամփոփելով ասեմ, որ իրավական անվտանգությունը վերականգնելու և ամրացնելու համար Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է վերադառնալ սահմանադրության դաշտ, անշեղորեն իրականացնել սահմանադրությամբ և ներպետական օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները։ Եվ պետք է պահպանել ոչ միայն օրենքի տառը, այլ նաև օրենքի ոգին։

Իսկ արտաքին քաղաքականության պարագայում անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դադարի կատարել հակասական և իրարամերժ հայտարարություններ աշխարհի տարբեր կենտրոնների հետ ունեցած հարաբերությունների ժամանակ, քանի որ դրանք որևէ կառուցողական ելք չեն կարող կանխատեսել Հայաստանի համար։

«Ուժեղ խաղաղությանը» անհրաժեշտ են իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր։ Խոսքս միայն խաղաղությանը չի վերաբերում. խոսքը վերաբերում է նաև տնտեսությանը և այլ ոլորտներին։ Բնական է, որ որևէ արդյունքի հասնելու համար լինում է բանակցային պրոցես, լինում են նախնական պայմանավորվածություններ։ Բայց իրական, ուժեղ և հարատև խաղաղությունը, անվտանգությունը հնարավոր է միայն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի առկայության դեպքում»,- Ջերմուկում Սամվել Կարապետյանի կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Ուժեղ խաղաղություն» միջազգային գիտաժողովում ասաց իրավաբան Արթուր Դանիելյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031