Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի միջազգային փորձագետների և լրագրողների հետ

Մարտ 25,2026 22:15 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի միջազգային փորձագետների և լրագրողների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, տնտեսական զարգացման խթանումը և անվտանգության մարտահրավերների հաղթահարման կարևորությունը։

Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումները ու մոտեցումները խաղաղության, կայունության և համագործակցության ապահովման համատեքստում։

Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հասարակական գործընթացներին։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031