Լրահոս
Օրվա լրահոսը

Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման. shamshyan.com

Մարտ 25,2026 23:03 Share

Այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով։

Քանի որ նա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին սպանել էր 2022 թվականի մարտի 23-ին ծնված անչափահաս տղա երեխային՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում նա ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել էր երեխային, իսկ հետո մարմինը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել Ճամբարակ խոշորացված համայնքի Ջիլ բնակավայր տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում և թողել։ Երեխայի մարմինը հայտնաբերել էին նոյեմբերի 2-ին։

Նշված արարքը հիմնավորված համարելուց հետո՝ դատավոր Արտավազդ Կարապետյանի որոշմամբ կայացված դատավճռով նա դատապարտվեց ցմահ ազատազրկման։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031