Էլեն Ասատրյանը կրկին առաջադրվում է
Հունիսի 2-ին կրկին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններ են։
Առաջադրվելու է հայազգի Էլեն Ասատրյանը։
Նրա առաջադրմանը սատարող հայտարարություններ են արել սենատորներ, ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, վեհաժողովի անդամներ…
Կարդացեք նաև
Կալիֆոռնիայի սենատ Սաշա Ռենե Պերեսը ասում է՝ ես անձամբ տեսել եմ, թե ինչպես է խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը ներկայանում ամենակարեւոր պահերին. «Սկսած 2025 թվականի անտառային հրդեհների ժամանակ, որոնք ազդեցություն ունեցան մեր տարածաշրջանի վրա, նրա ցուցաբերած կայուն եւ կարեկից առաջնորդությունից մինչեւ քաղաքային ծառայությունների հասանելիության ընդլայնումը եւ վերջերս ICE-ի ներխուժումների ժամանակ ներգաղթյալ ընտանիքների կողքին կանգնելը եւ դրանից հետո եւս։
Գլենդելին պետք է քաղաքային խորհրդի անդամ, ով առաջնորդվում է արդարության, կարեկցանքի եւ վճռականության արժեքներով»։
ԱՄՆ կոնգրեսի անգամ Լորա Ֆրիդմանը Էլեն Ասատրյանի համար ասել էր. «Էլեն Ասատրյանը պայքարող առաջնորդ է, ինչպիսին Գլենդելին պետք է։
Բնապահպանական հարցերում իր ամուր աշխատանքից մինչեւ ծրագրերի, բնակարանի, եւ հանրային տրանսպորտի հասանելիություն ընդլայնման ուղղությամբ նրա հետեւողական աշխատանքը, կանանց եւ աղջիկների աջակցությունը, ինչպես նաեւ տեղական գրադարանների եւ արվեստի պաշտպանությունը, նա մշտապես պայքարում է այն ռեսուրսների համար, որոնց մեր բնակիչներն ամենից շատ կարիքն ունեն։
Ես հպարտությամբ սատարում եմ նրան Գլենդելի քաղաքային խորհրդում վերընտրվելու համար»։
Կալիֆոռնիայի Վեհաժողովի անդամ Ջեսիկա Կալոզան իր սատարող խոսքում գրում է. «Քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը Գլենդելի համար անխոնջ պաշտպան է եղել նահանգային մակարդակում։ Նա Սակրամենտոյում ուժեղ ջատագով է եղել այն ռեսուրսների եւ քաղաքականությունների համար, որոնց մեր համայնքը կարիք ունի՝ սկսած ավելի անվտանգ փողոցներ ստեղծելուց մինչեւ մատչելի բնակարանների ընդլայնումը, եւ այգիների ու կանաչ տարածքների մեջ ներդրումներ կատարելը եւ պետական ծառայությունների բազմալեզու հասանելիության բարելավումը։ Էլենն ամեն օր աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ ունենա այն հնարավորությունները, աջակցությունը եւ ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են հաջողելու եւ զարգանալու համար»։
Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ Քեթրին Բարգերը գրում է. «Ես հպարտ եմ աջակցել քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանին Գլենդելի քաղաքային խորհրդի համար։ Նա հետեւողականորեն կենտրոնացել է հանրային անվտանգության ամրապնդման վրա, ինչպես նաեւ պաշտպանել է բնակիչների փոքր բիզնեսների շահերը, որպեսզի նրանք կարողանան զարգանալ մեր տարածաշրջանում։ Նրա առաջնորդությունն ու փորձը կապահովեն, որ քաղաքային կառավարությունը իրական արդյունքներ ապահովի իր բնակիչների համար»։
Գլենդելի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իվետ Վարդանյան Դեյվիսը գրում է. «Քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը հիանալի գործընկեր է Գլենդելի համայնքային մոդելի համար իր 26 տարիների հանրային ժառանգության ընթացքում։
Ուսանողներին, ընտանիքներին եւ ողջ կյանքի ընթացքում ուսուցմանը աջակցելու նրա հանձնառությունը կուզեի ապահովել, որ Գլենդելը շարունակի ներդրումներ կատարել մեր համայնքի ապագայի մեջ»։
Հայաստանում ծնված Էլեն Ասատրյանը 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել եւ սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ եւ Herbert Hoover ավագ դպրոցներում։ Ասատրյանի հասարակական ակտիվ գործունեությունը սկսվել է միջնակարգ դպրոցում ուսումնառության տարիներից, երբ նա Կրթության հարցերի խորհրդի եւ քաղաքային իշխանության ուշադրությանը ներկայացրեց իր դպրոցում եւ քաղաքում հայ համայնքի դեմ իրականացվող խտրականությանն առնչվող հարցեր: 15 տարեկանում առաջին անգամ, որպես կամավոր, ներգրավվել է քաղաքական ընտրարշավում եւ 19 տարեկանում Գլենդելի տեղական ընտրություններում դարձել է արշավի ղեկավար: Սա ճանապարհ է հարթել քաղաքական հաջողված բազմաթիվ այլ արշավների եւ հասարակական շարժումների համար, որոնք Ասատրյանը ղեկավարել է 1999 թվականից սկսած:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2026



















































