ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագիրը մոտենում է ավարտին՝ իր հետևում թողնելով ամուր տեղական գործընկերություններ, հզորացված համայնքներ և ներքևից վեր զարգացման աշխատող մոդել։
Մարտի 25-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ազգային և տեղական գործընկերների հետ միասին մասնակցեց ծրագրի փակման միջոցառմանը։ ԵՄ ԼԻԴԵՐ մոտեցման տեղայնացման միջոցով Շիրակի համայնքները, բիզնեսը և քաղաքացիական հասարակությունը համատեղ աշխատել են՝ վեր հանելու տեղական ներուժը և ապահովելու ներառական աճ Շիրակում՝ որպես ամուր հիմք շարունակական, տեղական ներուժով առաջ մղվող կայուն զարգացման համար։
Վերջին հինգ տարիների ընթացքում ծրագիրն աջակցել է 48 բիզնեսի և 84 համայնքային նախաձեռնությունների, ստեղծել 117 նոր աշխատատեղ, ներգրավել հազարավոր բնակիչների՝ ամրապնդելով Շիրակի գյուղական համայնքների կարողությունները։
Ծրագրի մասին ավելին իմանալու համար դիտեք տեսանյութը`
Կարդացեք նաև
ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն


















































