Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում է՝ Արցախի էլիտան փախել է, բայց Արցախի էլիտան ու մասնավորապես նախագահները մինչեւ վերջ մնացել են Արցախում ու Նիկոլի անգործության հետեւանքով հայտնվել են Բաքվում. Շարմազանով

Մարտ 26,2026 15:16 Share

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլը 2021-ի ընտրարշավին խոստացավ հետ բերել /դեօկուպացնել / Շուշին, բայց 2022-ի հոկտեմբերի 6-ին ամբողջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

2020-ի գարնանը քաղաքացիներին բաժանում էր «հպարտ քաղաքացու անձնագիր», որտեղ Արաքսի ափից մինչեւ Օմար հայկական էր, հիմա 12.000 քառ կմ տարածք փոքրացած քարտեզի մակետ է բաժանում։

2020-ի հոկտեմբերի 19-ին ասում էր՝ եթե ՌԴ-ն չմիջամտեր, Ադրբեջանը Սյունիքն էլ կգրավեր, իսկ այսօր բոլոր կորուստների մեջ մեղադրում է ՌԴ-ին։

2022-ին Վլադիվոստոկում «տպավորված էր Պուտինի խնդիրներ լուծելու օպերատիվությամբ» իսկ այսօր տպավորված է միայն Ալիեւի պահանջներով։
ՀԱՊԿ-ին քննադատում է, բայց ՀԱՊԿ անդամ Ղազախստանից շքանշան է ստանում։
2023-ի սեպտեմբերին հայտարարում է, որ Հայաստանը չի միջամտելու Արցախում փաստացի էթնիկ զտմանը, այսօր ասում է ՝զենքերը թողել են Ադրբեջանին։

Ասում է՝ Արցախի էլիտան փախել է, բայց Արցախի էլիտան ու մասնավորապես նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը մինչև վերջ մնացել են Արցախում ու Նիկոլի անգործության հետեւանքով հայտնվել են Բաքվում։

Ասածս ի՞նչ է՝ Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031