«Այո, շատ պարզ է եղել, որ ես դեպքը եւ դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ՝ անկախ նրանից՝ դա վերաբերեր վարչապետին կամ ցանկացած այլ քաղաքացու։ Հիմա էլ կարող եմ հրապարակային ասել, որ այո, ես դատապարտում եմ հենց այդ դեպքը»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով մետրոյում արցախցի կնոջ հետ Նիկոլ Փաշինյանի վեճին։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի պահվածքը դատապարտո՞ւմ է, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Բնականաբար, ես շատ կարեւորում եմ, որ դրանից հետո վարչապետը ներողությամբ հանդես եկավ։ Կարեւորում եմ այն հանգամանքը, որ ոչ թե այլ քաղաքական ուժերի եւ առանձին մասնագիտական համայնքների պես վարչապետը հարձակվեց Մարդու իրավունքների պաշտպանի կամ ՄԻՊ հաստատության վրա, այլ դրան գործողություններ հետեւեցին»։
Մանասյանը հավելեց․ «Ես համարձակության նշաններ ոչ թե հիմա եմ ցուցադրում, այլ մշտապես եմ համարձակ եղել, բայց գիտեմ, թե ինչ տրամաբանությամբ եւ ինչ մեթոդաբանությամբ եմ աշխատում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































