«Ամբողջ հայ ազգի առաջ մեզ ճանաչեցին ահաբեկիչ: Օրենքը բոլորի համար հավասա՞ր է, թող գան այստեղ պնդեն իրենց ասածը: ՀՀ թիվ մեկ ամբիոնից հոխորտում էին ու հոխորտում էին իրենց նման մտածողները նաև: Հիմա, եթե ահաբեկիչ եմ, թող գան այստեղ փաստեր ներկայացնեն: 8 ամիս անցել է, մինչև հիմա փաստեր չկան, պահեստների տեղը չեն ասում, տեխնիկայի տեղը չեն ասում, մինչև հիմա ապացույցները չկան:
Այսօր, որ մի տեղ ես գնում, մարդիկ հենց հեռվից տեսնում են, վախենում են, ասում են՝ ահաբեկիչն եկավ, կարող է մեզ էլ բռնեն, դատեն: Մարդիկ վախենում են մեզ մոտիկ գան»,- այսօր Բագրատ սրբազանի գործով դատական նիստում հայտարարեց գործով մեղադրյալ գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ միանալով միջնորդությանը, դատարան որպես վկա հրավիրել Քննչական կոմիտեի նախագահին ու գլխավոր դատախազին հարցաքննության:
Գործով մեղադրյալ Իգոր Սարգսյանն էլ շարունակեց. «9 ամիս մեզ ազատությունից զրկել են: Իմ էսքանիս կյանքի ժամանակը խլել են: Ստի վրա հիմնված: Վարչապետի աթոռը զբաղեցնողը իմ ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է փախած: Զոհված իմ ընկերոջ աղջկան, հետո ասում է՝ չեմ ասել նման բան: Անընդհատ տենց ստերի վրա է ամեն ինչ: Հետո հենց սուտը բռնվում է, ասում է՝ ներողություն: Մենք էլ չենք փախել, մեզ բռնել ու էլի այդ նույն ստով բերել նստեցրել են այստեղ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































