Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի տեսագրության բաստուրմայով ձվածեղ պատրաստող տղամարդը նմանակել էր Փաշինյանին

Մարտ 26,2026 20:22 Share

Բագրատ սրբազանի և մյուսների գործով անցնող Արմեն Ալեքսանյանը այսօր Փաշինյանին էր նմանակել: Փաշինյանի հայտնի ցիլոյից գլխին եկել էր դատարան:

«Ես էլ էի ժամանակին դնում, ինքը որ դրեց, արդեն ոնց որ հարամեց: Բայց դե ես էլ եմ շարունակելու դնել»,- դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

«Մինչև 2020 թվականն աջակցել եմ այս իշխանություններին: Մենք Արցախում շատ բան տեսանք՝ վատ քայլեր, որ այս իշխանության օրոք եղան: Իշխանությունը մեզ տարավ պարտության, դրանից հետո դադարեցի աջակցել: Երբեք չէինք պատկերացնի, որ Հայաստանն այս վիճակին կհասնի: Կորցրինք Արցախը, հիմա էլ կորցնելու ենք Հայաստանը, եթե 2026-ին ընտրվի»,- ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ըստ Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի, Ալեքսանյանի մեղադրանքի հիմքում դրվել է նրա՝ բաստուրմայով ձվածեղ պատրաստելու տեսանյութը:

Արցախի պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ անդրադարձավ արցախցիներին «փախածներ» որակող Փաշինյանի հայտարարություններին. «Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում, պատմության իրողությունները և տեղի ունեցածը ոչ ոք չի կարող իր ուզելով-չուզելով գնահատական տալ: Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, ցեղասպանություն, որի պատճառով մի ողջ բնիկ ժողովուրդ բռնագաղթվեց իր հայրենիքից…

Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ արդարացնի Ադրբեջանի ռազմաքաղաքական հանցագործ իշխանություններին, որոնք ցեղասպան գործողություններ կատարեցին: Չեմ կարծում, որ Արցախի ժողովուրդը մինչև վերջին մարդը պետք է զոհվեր, որ Փաշինյանը նոր հասկանար, որ այնտեղ պայքար է տեղի ունեցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031