Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքի որոշ դրույթները, որոնք թույլ էին տալու ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել Երևանի քաղաքապետարանում և ՀՀ բոլոր ՏԻՄ-երում. Radar.am

Մարտ 26,2026 23:30 Share

ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ։ Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված որոշ փոփոխություններ, որոնք ՊՎԾ-ին թույլ էին տալու ստուգումներ իրականացնել ՀՀ բոլոր ՏԻՄ-երում։ Եվ ահա ՀՀ բարձրագույն դատարանը գտել է, որ ՊՎԾ-ն նման իրավասություն չի կարող ունենալ։

Տեղի ունեցածը, կարելի է ասել, պատմական նշանակություն ունի, իսկ հայկական ժողովրդավարության տեսանկյունից գուցե թե նաև աննախադեպ է։ Պետական մարմինների իրավասությունների միջև վեճը փաստացի հանգուցալուծվել է ինստիտուցիոնալ եղանակով։ Ի հեճուկս նախկին տարածված պրակտիկայի, երբ պետական մարմինների միջև հակասությունները լուծվում էին կուլիսային պայմանավորվածություններով, այսժամ հարցը հասել է բարձր դատարան և իր տրամաբանական լուծումը ստացել։ Հայկական պրակտիկայում թերևս աննախադեպ երևույթ է, որ պետական մարմինները միմյանց լիազորությունների շուրջ վեճը տեղափոխել են դատարան։ Սա թերևս ժողովրդավարության լավագույն ցուցիչն է, որ որևէ մասնավոր պայմանավորվածություններ, սակարկություններ, կուլիսային փակ գործընթացներ տեղի չեն ունեցել, այլ իրավական վեճը հանգուցալուծվել է դատարանում։

Հաճախ է լրահոսում պատահում, որ ԱՄՆ-ում, ՄԹ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում բարձր դատարանը որոշում է պետական մարմինների վեճը, և ընթերցողն ակամայից մտածում է՝ ինչպիսի՜ հասուն ժողովրդավարության հետ գործ ունենք։

Վերջերս, օրինակ, ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկեց նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը՝ դրանք ճանաչելով հակասահմանադրական։ ՀՀ ՍԴ վերոնշյալ որոշման հիմքով կարելի է փաստել, որ Հայաստանը նույնպես ընթանում է այս ճանապարհով։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031