Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննադատության նկատմամբ տոլերանտ ենք, երբ հարկ ենք համարում՝ պատասխանում ենք՝ առանց մարդկանց ոջիլ անվանելու, ԱԱԾ նկուղները լցնելու». Քրիստինե Վարդանյան

Մարտ 27,2026 12:24 Share

Ի՞նչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում Նիկոլ Փաշինյանը, որ սեփական ժողովրդին պատերազմով է սպառնում։ Ինչքա՞ն վատ պետք է լինի որեւէ քաղաքական ուժի վիճակ, որ դիմի նման ծայրահեղ քայլի․ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր խոսքի նախաբանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ տարակուսեց իշխանական շրջանակների այն հայտարարությունների առումով, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի կոնկրետ դեպք ունեն․ «Եթե հիբրիդային պատերազմի կոնկրետ դեպք ունեք, «ինքնիշխաններ, ինչո՞ւ եք վախենում տալ այն պետության անունը, որից գալիս է սպառնալիքը։ Իսկ միգուցե չեք ասում, որ գնաք Մոսկվա մի բան ասեք, Բրյուսելում ա՞յլ բան։ Մի վախեցեք, մի վախեցեք, այդքան սարսափելի չէ՝ ասեք՝ Ռուսաստան, Ռուսաստան, եթե այդտեղից սպառնալիք կա»։

Ներքաղաքական դիսկուրսին եւ առաջիկա ընտրություններին վերաբերվող հարցերի մասին էլ Քրիստինե Վարդանյանն ասաց՝ դիմելով իշխանությանը․ «Կողմնորոշվեք, վերջը, մենք ընտրական շեմը չե՞նք հաղթահարելո՞ւ, թե՞ «Գյումրի 2» ենք անելու»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ իրենք էլ ունեն սոցհարցումներ, ի՞նչ է պատճառը, որ դրանք չեն հրապարակվում, եթե այդքան բարեհաջող են արդյունքները։

«Քաղաքական ուժն իր համար է հարցումներ իրականացնել՝ տեսնելու համար՝ ո՞ր նարատիվները ի՞նչ ուղղությամբ են աշխատում, եւ ինչի՞ վրա պետք է ավելի լավ աշխատել։ Բայց մի քանի տվյալ կհրապարակեմ այդ հարցումներից․ ըստ այդ հարցումների՝ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չունի, ընդդիմադիրները միասին ավելի շատ ձայներ ունեն, քան Նիկոլ Փաշինյանը»։

Ընդդիմադիր դաշտում փոխադարձ քննադատությունների, ՀՅԴ-ին եւ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելու մասին հարցին էլ Քրիստինե Վարդանյանը պատասխանեց․ «Քննադատության նկատմամբ մենք տոլերանտ ենք եւ երբ հարկ ենք համարում՝ պատասխանում ենք՝ առանց մարդկանց ոջիլ անվանելու, ԱԱԾ նկուղները լցնելու»։ Նա վերահաստատեց դաշինքի դիրքորոշումը՝ ընդդիմադիրներն իրենց համար թիրախ չեն, իրենց ուժերը կենտրոնացած են իշխող ուժի դեմ․ «Որեւէ տարօրինակ բան չկա, որ տարբեր քաղաքական ուժեր քննադատում են միմյանց, տարբեր կարծիքներ են հայտնում, դրա համար էլ տարբեր քաղաքական ուժեր ենք։ Ընդդիմադիր դաշտը մեկ ուժից բաղկացած չէ, բազմազան է, եւ քաղաքացիներին հնարավորություն է տալիս ընտրություն կատարել, ի տարբերություն իշխանական մեկ բեւեռի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031