Լրահոս
Օրվա լրահոսը

32-ամյա տղամարդուն և նրա 60-ամյա ընկերոջը ծանր մարմնական վնասվածքներ է պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Մարտ 27,2026 15:52 Share

Մարտի 6-ին, ժամը 22։24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած, արնահոսող վնասվածքով 32-ամյա երիտասարդի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Անդրանիկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մոտ 32-ամյա երիտասարդը, վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի հետ։

Վիճաբանության ընթացքում վերջինս կտրող-ծակող գործիքով ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել 32-ամյա երիտասարդին և նրա 60-ամյա ընկերոջը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031