2026 թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծված Ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադիր համագումարը։
Համագումարը հաստատեց կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ինչպես նաև ընտրեց կուսակցության վարչությունն ու վերստուգիչ մարմինը։
Վարչության անդամներ ընտրվեցին`
Ալեքսանդր Բուռնազյան, ծրագրային համակարգերի ճարտարապետ
Կարդացեք նաև
Աշոտ Տերտերյան, իրավաբան
Հրանտ Տեր-Աբրահամյան, պատմաբան
Մասիս Շիրոյան, տնտեսագետ, 2020 թ․-ի պատերազմի մասնակից
Նորայր Արշակյան, ֆիզիկոս, ֆինանսիստ, 2020 թ․-ի պատերազմի մասնակից
Ռոբերտ Ռաֆյան, էներգետիկ
Ռուբեն Դալլաքյան, ֆիզիկոս, գիտությունների թեկնածու, 2020 թ․-ի պատերազմի մասնակից
Վերստուգիչ մարմնում ընտրվեցին
Արմեն Սաղաթելյան, ֆիզիկոս, գիտությունների թեկնաշու, 10 WEB ընկերության համահիմնադիր
Ռոման Մարտրոսյան, տնտեսագետ, 2020 թ․-ի պատերազմի մասնակից
Հիմնադրվեց Հայաստանի ապագա առաջնորդող ուժը։
Մեկ անգամ սկսելով, կանգ չենք առնելու՝ մինչև մեր նպատակների իրականացում, մինչև ազգային հեղափոխության և վերածնված ու հաղթողի կարգավիճակը վերադարձրած Հայաստանի իրականացում։
Մարտական Եղբայրություն


















































