Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հասցեին վանկարկումների գործով դատախազությունը բողոք է ներկայացրել

Մարտ 27,2026 23:23 Share

«Ա1+». ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել 70-ամյա Տիգրան Դերմոյանի գործով:

Նա մեղադրվում է 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի հասցեին «դավաճան», «հողատու» վանկարկումներ հնչեցնելու համար՝ նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի ներկայությամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը Տիգրան Դերմոյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել տուգանքի՝ 350.000 դրամի չափով:

Իսկ ահա Վերաքննիչ դատարանը՝ Վաչե Մարգարյանի նախագահությամբ, որոշել էր սահմանել տուգանք՝ 300 հազար դրամի չափով։

Վճռաբեկ բողոք ներկայացրել է թե պաշտպանական, թե մեղադրող կողմը:
Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել Տիգրան Դերմոյանին, քանի որ մեղադրանքը չի ապացուցվել:
Ասկ մեղադրող կողմը Վճռաբեկ դատարանից պահանջում է համաչափ պատիժ կամ նոր քննություն:

Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Համլետ Ասատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031