Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Վրձնյալ շարականներ» գրքի շնորհանդեսը

Մարտ 27,2026 23:40 Share

Այսօր կայացավ «Վրձնյալ շարականներ» գրքի շնորհանդեսը։

Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սրբազան շարականագիրների հոգենորոգ ստեղծագործությությունները Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաների վրցնի հարվածի տակ վերածվել են պատկերների։

Սաները, կարդալով շարականները, երգը վերածել են կտավի՝ շաղախելով այն իրենց մանկապատանեկան պատկերացումներով եւ մոտեցումներով եւ շնորհիվ կրթօջախի հոգատար ուսուցիչների։

Այսօր այս հրաշալի կեսական գույներով գրքույկը հանձնվեց այն դիտողի եւ կարդացողի դատին։

Շնորհանդեսին շարականները արտահայտվեցին դուդուկի հոգեթով մեղեդիով, քանոնի սրտաթով լարով եւ, իհարկե, մանկապատանեկան հոգենորոգ երգեցողությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապատետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն՝ Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորներ՝ Արժանապատիվ Տեր Հովել քահանա Օհանյանը և Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Մայրապետ Մայր Եղիսաբեթը, Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան տնօրեն տիկին Կարինե Գևորգյանը, հյուրեր, Հայորդյաց տան աշխատակիցներ և սաներ:

Հոոգևորականներն իրենց օրհնության և գնահատանքի խոսքը ասացին այս մեծ աշխատանքը կատարողներին և հույս հայտնեցին, որ այսօրինակ նախաձեռնությունները շարունակվելու են։

 

Արագածոտնի Թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031