Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար անչափ ուրախալի փաստ է, որ մենք հավաքվել ենք հե՛նց գրքի համար». Ռուբեն Եսայան

Մարտ 28,2026 12:00 Share

Կայացավ Ռուբեն Եսայանի չորրորդ՝ «Մյուսը» գրքի շնորհանդեսը։ Ընթերցողները մեծ անհամբերությամբ էին սպասում գրողի հերթական գրքին։ Եսայանի նախորդ գրքերը՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա»-ն, «Վանականներն ունեն գաղտնիք»-ը եւ «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2. Մարդասպանը ես եմ»-ը չեն դադարում մնալ բեսթսելլերներ։


Եսայանի ընթերցողների բանակը անչափ սիրում է հեղինակի միստիկ-թրիլլեր ժանրի գրքերը։ Դա փաստում է հեղինակի գրքերի շնորհանդեսներին ներկաների քանակը եւ մակագրության համար գոյացած հերթը։ «Մյուսը» գրքի շնորհանդեսը բացառություն չէր։ Շնորհանդեսի վայրը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակը, պատահական չէր ընտրված։ Հեղինակն իր գրքի գլխավոր հերոսներից մեկին անվանել է ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։

Իր ողջույնի խոսքում Եսայանն ասաց. «Ինձ համար անչափ ուրախալի փաստ է, որ մենք հավաքվել ենք հե՛նց գրքի համար»: Հեղինակը նշեց, որ շատ էր ցանկանում գրել գիրք, որի հերոսներից մեկին կանվանի Շառլ Ազնավուրի պատվին։ Եսայանի չորրորդ գիրքը եւս միստիկ-թրիլլեր ժանրի է։ Շնորհանդեսն անցավ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում։ Եսայանը պատմեց ստեղծագործական հետաքրքիր պահերի մասին, պատասխանեց ներկաների հարցերին եւ ոգեշնչեց բոլոր գրքասերներին ու ստեղծագործողներին։ Այն հարցին, թե արդյոք կա լարվածություն հեղինակի մոտ շնորհանդեսի ընթացքում, Եսայանը պատասխանեց. «Լարվածություն կա իմ բոլոր գրքերի շնորհանդեսներից առաջ, սակայն երբ բարձրանում եմ բեմ, լարվածությունն անցնում է»։

Իսկ այն հարցին, թե ուրիշ ո՞ր ժանրում հեղինակը կցանկանա ստեղծագործել, Ռուբեն Եսայանը պատասխանեց. «Եթե մի օր որոշեմ այլ ժանրում ստեղծագործել, հավանաբար, դա կլինի դրաման»։ Հեղինակը խոսեց նաեւ իր առաջին գրքի հիման վրա՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա», նկարահանված ֆիլմի մասին, պատմեց նկարահանման ընթացքի դժվարությունների, հետաքրքիր պահերի մասին։ Ֆիլմի պրեմիերան կկայանա 2026 թվականի մայիսի 7-ին՝ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնունում: Իսկ վերջում Ռուբեն Եսայանը իր բազմաթիվ ընթերցողների գրքերը ցանկացավ մակագրել Շառլ Ազնավուրի երգերի ներքո։

Պայծառ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031