Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները․ Վարդան Ոսկանյան

Մարտ 28,2026 12:56 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողության, ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է։

Զորմակազմի նման ավելացումն ինքնին խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։

Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները, որոնցից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումը և դրանց գրավումը։

Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031