Այսօր մեր եկեղեցին և ժողովուրդը տոնում են Ծաղկազարդը՝ Տիրոջ՝ հաղթական մուտքի և բնության զարթոնքի գեղեցիկ տոնը:
Այն մեզ համար հույսի ու հավատի այն խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է մեր ազգին դժվարագույն փորձությունների միջով:
Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք: Մեր նպատակը պետք է լինի կերտել մի երկիր, որտեղ գարունները կբերեն միայն բարի լուրեր, իսկ մեր զավակների ապագան կլինի խաղաղ ու անսասան:
Այս տոնը նաև Մանուկների օրհնության օրն է: Մեր ամբողջ նվիրումն ու ջանքերն ուղղված են հենց նրանց՝ մեր վաղվա օրվա տերերին:
Կարդացեք նաև
Մենք պարտավոր ենք նրանց համար թողնել ծաղկուն, հզոր և խաղաղ հայրենիք, որտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց բոլոր երազանքները:
Թող այս տոնի օրհնությունը մտնի յուրաքանչյուր օջախ, ջերմացնի ձեր սրտերն ու լցնի մեզ նոր եռանդով՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի:
Բարի տոն և ավետաբեր գարուն բոլորիս։
Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ


















































