ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա առայժմ չմանրամասնեց՝ կոնկրետ ինչ արարքների մեջ են կասկածվում ձերբակալվածները, չհայտնեց քաղաքացիների ինքնությունը:
Հիշեցնենք, որ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակից քիչ առաջ ոստիկանները ուժի գործադրմամբ ձերբակալեցին այսօր եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձ կատարած երիտասարդին:
Բացի այս երիտասարդից եւս մեկ այլ երիտասարդի են բերման ենթարկել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































