Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ պրեմիաները թող մի քիչ քիչ լինի, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մսի կտոր ուտենք. քաղաքացին՝ Փաշինյանին

Մարտ 29,2026 14:42 Share

Էրեբունի համայնքում այսօր մի թոշակառու քաղաքացի, որը 2018-ին Նիկոլ Փաշինյանի աջակիցներից էր, իր դժգոհությունը հայտնեց իր ապրելակերպից, ստացած թոշակի չափից:

-2018-ին Հայաստանում նվազագույն թոշակը 18.000 դրամ էր, որը նվազագույն պարենային զամբյուղից էականորեն պակաս էր: Մենք եկանք առաջին քայլով թոշակը բարձրացրինք,- քաղաքացուն համոզում էր Փաշինյանը:

-Հիմա էլ է պակաս,- հակադարձեց թոշակառու քաղաքացին ու միանգամից ստացավ Փաշինյանի հավաստիացումը, որ հիմա պակաս չէ:

-Ապրիլի 1-ի դրությամբ կարող ենք երաշխավորել, որ Հայաստանում սոված թոշակառու բացառվում է, կոմունաներով բանով, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ…,- շարունակեց համոզել Փաշինյանը:

-Իմ 15 տարվա թոշակը մի ամսվա պարգեւավճար է: Էդ պրեմիաները թող մի քիչ քիչ լինի, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մսի կտոր ուտենք,- պատասխանեց քաղաքացին:

-Չէ, տենց չի,- վստահեցրեց Փաշինյանը:

-Տենց է, հաշվել եմ,- ասաց քաղաքացին:

-Նախ ապրիլի 1-ից մսի կտոր կարող եք ուտել, ձեր թոշակն այդքան է: Մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, մեր պաշտոնյան այնքան պետք է վարձատրվի, որ մաֆիան այդ պաշտոնյայի վրա չկարողանա ազդել ու մեր պաշտոնյային իր ջեբը չկարողանա գցի,- բացատրեց Փաշինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031