«Իրանն այսօր» – Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պատերազմի 30-րդ օրվա կապակցությամբ ուղերձ է հրապարակել։
Երկու դիտարկում՝
1) Դա խորհրդարանի նախագահի ուղերձ չէր, այլ պատերազմի դե ֆակտո հրամանատարի (եթե ոչ ավելին)։
2) Իրանը հանրությանը նախապատրաստում է երկարատև պատերազմի։
Կարդացեք նաև
Մեջբերում ուղերձից.
«Մենք համաշխարհային մեծ պատերազմի մեջ ենք, և մինչև գագաթին հասնելը մեզ պետք է պատրաստենք առջևում սպասվող ոլորապտույտ ու դժվարին ճանապարհին։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք այս պատերազմից դուրս կգանք հաղթանակով, որի նշաններն արդեն երևում են։ Այս պատերազմը չենք ավարտի առանց հաղթանակի և թույլ չենք տա, որ, առանց Իրանի հզորության ամրագրման, թշնամին դուրս գա այս պատերազմից։ Այս պատերազմը մեծ դաս է լինելու բոլոր ագրեսորների համար։ Խնդրում եմ ձեզ՝ մի՛ լքեք փողոցները*։ Հրթիռը, նեղուցը և փողոցը սեղմել են թշնամու կոկորդը։ Պահպանեք միասնությունն ու համախմբվածությունը»։
*Նկատի ունի ամենօրյա հավաքներն ու երթերը։


















































