Այսօրվա միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի: Նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց ՆԳՆ խոսնակ նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու անձի ձերբակալման մասին էր ՆԳՆ-ն տեղեկություն տարածել:
ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով էին ձերբակալել 2 քաղաքացուն:
Հիշեցնենք, որ ձերբակալվածները Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ են ունեցել, նրանցից մեկը փորձել է հարվածել Փաշինյանին:
Կարդացեք նաև
Ի դեպ՝ հայտնի են այսօր եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո ձերբակալվածների անունները՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, ովքեր սովորում են դպրոցում, ու Գեւորգ Գեւորգյանը: Նշենք նաեւ, որ Փաշինյանն այսօր միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































էս չարիքից երբ ենք ազատվելու, եկեղեցիները հերթով պղծում է, պատարագները հարամում, մասնակիցներին խանգարում ու բռնել է տալիս։
Գնա քո ծննդավայրի եկեղեցում աղոթի ու մնացած տեղերի հավատացյալներին հանգիստ թող, մարդկանց էդ աստիճան մի զզվեցրու։