Արտառոց դեպք է գրանցվել Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների քայլերթի ժամանակ: Մի կին մոտեցել է Փաշինյանին, նախ խնդրել ՀՀ մակետը, որը Փաշինյանը բաժանում է քաղաքացիներին, ապա խնդրել մի հատ էլ իր կողքին կանգնած դստեր համար:
ՀՀ մակետը վերցնելուց հետո կինը Փաշինյանին ներկայացրել է իր բուն խնդրանքը:
«Մի հատ խնդրանք ունեմ աղջկաս մայրանալու մոմենտով»,- խնդրել է կինը:
Փաշինյանն ի պատասխան ասել է՝ հիմա նյութական որեւէ բան չեն կարող խոստանալ ու քայլել է առաջ: Իսկ կինն արդեն հեռացող Փաշինյանի հետեւից պարզաբանել է՝ նյութական չէր խնդրանքը. «Չեմ ասում նյութական»:
«Բայց կնայվի»,- խոստացել է Փաշինյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































