Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ քաղաքական գործունեության կոպտագույն սխալներից մեկը եղել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը․ Հարություն Մկրտչյան

Մարտ 29,2026 20:33 Share

Վաղարշապատ համայնքում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը 

Հարգելի հայրենակիցներ,

Վաղարշապատ խոշորացված համայնքի հարգելի համաքաղաքացիներ,

Համարում եւ արձանագրում եմ, որ իմ քաղաքական գործունեության կոպտագույն սխալներից մեկը եղել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ինչի համար ներողություն եմ խնդրում, քանի որ բախումը գաղափարական, ներքաղաքական եւ արժեքային է, իսկ դա ինձ համար ավելի ցավալի է, քան եթե խնդիրը լիներ անձնական /ներանձնային տիրույթում։

«Հանրապետություն» կուսակցությանը, նրա նախագահին, թիմակիցներին, համակիրներին հորդորում եմ ինձ անգամ չարձագանքել, որեւէ մեկնաբանություն ասվածին չտալ, քանի որ հայ հանրությանը ավելի շատ հետաքրքրում է հետեւյալ հարցի պատասխանը`

Ի՞նչ քաղաքական մոտիվացիա եւ հիմքեր են իրենք` արեւմտամետ-լիբերալ ուժ հանդիսանալով ունեցել, որ սույն թվականի մարտի 28-ին քաղաքական համագործակցություն են սկսել հանրությանը գրեթե անծանոթ «Արժանապատվություն» պահպանողական նախաձեռնության հետ, որի նախագահը հանդիսանում է /էր Գագիկ Ծառուկյանի օգնականը, (որը հայտնի է իր բելառուսամետ /ռուսամետ քաղաքական հայացքներով ), որի նախագահը 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում եղել է ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկը, որի նախագահը հանդիսանում է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախկին նախագահը։

Ինչպես նաեւ կայացրել եմ ներքին որոշում` այսուհետեւ հիմնականում ապավինել իմ ժողովրդի` ինձ տված խորհուրդներին ու հորդորներին, որովհետեւ պարզվեց, որ իրենք ճիշտ էին, ես` սխալ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031