Լրահոս
Օրվա լրահոսը

Քեզ հետապնդելու են թե՛ հանրապետականների ստվերները, թե՛ քո պատճառով զոհված տղերքի հոգիները ու թե՛ ողջ հայ ժողովուրդը. Աշոտյան

Մարտ 29,2026 20:40 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ուղիղ եթերով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտնած տեղեկությանը, թե այսօր Սուրբ Աննա եկեղեցում աղմկող մարդկանց մի մասը ՀՀԿ-ից էր,մյուս մասը՝ «Սասնա ծռերից»:

«Նիկոլի աչքին ամեն տեղ երեւում են հանրապետականները, ու ճիշտ են անում: Բայց քեզ, Նիկո՛լ, իրականում ատում է ողջ հայ ժողովուրդը, ու ես ուրախ եմ, որ իմ կուսակցությանը նույնականացնում ես ողջ ժողովրդի հետ: Որովհետեւ հանրապետականը ժողովրդինն է, իսկ ժողովուրդը քեզ ատում է»,-ասաց Աշոտյանը:

Նա, անդրադառնալով օրվա՝ Ծաղկազարդի խորհրդին, ասաց, որ Ծաղկազարդի խորհուրդը ենթադրում է համերաշխություն ու ներողամտություն, բայց ներվում են այն մարդիկ, որոնք զղջում են իրենց մեղքերի համար, բայց Փաշինյանն իր մեղքերից հաճույք ստացող մարդ է ու ներողամտության ոչ արժանի. «Մինչ այդ քեզ հետապնդելու են թե՛ հանրապետականների ստվերները, թե՛ քո պատճառով զոհված տղերքի հոգիները, ու թե՛ ողջ հայ ժողովուրդը: Եվ այդ հետապնդումները միայն ֆիզիկական չեն, նախ եւ առաջ հոգեկան են: Դրա համար են քո աչքին ամեն տեղ երեւում հանրապետականները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031