Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ պատգամավորը և Թեհրանի թեմի առաջնորդի օգնականն այցելել են Իրանում վիրավորում ստացած զույգին, որոնց բնակարանը և մեքենան նույնպես վնասւել են

Մարտ 30,2026 10:28 Share

Այցելութիւն պատերազմից տուժած ընտանիքին

🔹«ԱԼԻՔ», Կ. Դ. – Մարտի 29-ի երեկոյեան Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թեհրանի կենտրոն քաղաքամասի շտաբի պատասխանատու Մհեր Անդրէասեանը եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը այցելեցին պատերազմի օրերին վիրաւորւած եւ ապաքինման փուլում գտնւող զոյգեր Սիլւա եւ Նորիկ Խաչատրեաններին, որոնց բնակարանը եւ աւտոմեքենան եւս խիստ վնասւել է։

🔹Հանդիպման ընթացքում պատգամաւորը մանրամասն հետաքրքրւեց տուժած զոյգի ապաքինման ընթացքի եւ խօսւեց վնասից հատուցման փուլերի մասին:

🔹Հայր Սուրբը փոխանցեց Սրբազան հօր օրհնութիւնը եւ կարեւորեց Աստծուն ապաւինելու, վստահելու եւ յուսով ապրելու անհրաժեշտութիւնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031