Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի նախնական դատական նիստը հետաձգվեց

Մարտ 30,2026 13:34 Share

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին ապացույցների հետազոտման փուլի այսօրվա նիստում հայցվորի ներկայացուցիչը նոր ապացույցներ բերեց, որոնց ծանոթանալու, ներկայացված ապացույցի վերաբերյալ դիրքորոշում ձեւավորելու նպատակով պատասխանող կողմը դատարանին խնդրեց հետաձգել գործի քննությունը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց մայիսի 5-ին, ժամը 12։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031