Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանկոֆոնիայի մրցանակ՝ ԱԺ նախագահի կողմից». դեսպան Դըկոտինյին և Ալեն Սիմոնյանը ամփոփել են մրցույթի արդյունքները

Մարտ 30,2026 18:38 Share

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը:

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել բացման խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր մասնակիցներին: Խորհրդարանի ղեկավարը նաեւ ընդգծել է հատկապես մարզերից աշակերտների ներգրավվածության բարձր մակարդակը:

Իր խոսքում Ալեն Սիմոնյանն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերություններին՝ նշելով այն զգալի դերը, որը պատմության ընթացքում ունեցել եւ մինչ օրս ունի Ֆրանսիան հայ ժողովրդի կյանքում: ԱԺ նախագահը վկայակոչել է նաեւ Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած զգալի աջակցությունն ու օժանդակությունը:

Միջոցառման ավարտին Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ամփոփել են մրցույթի արդյունքները՝ մասնակցության վկայականներ հանձնելով բոլոր մասնակիցներին եւ պարգեւատրելով մրցույթի հաղթողներին, ովքեր մեկշաբաթյա լեզվա-զբոսաշրջային դասընթացի հնարավորություն կստանան Փարիզում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031