«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» (GTI) նոր զեկույցն ամփոփել է պետությունների դասակարգումը՝ ըստ ահաբեկչական սպառնալիքի աստիճանի և դրա ազդեցության։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ մեր երկիրը բարելավել է իր ինդեքսը։ Արձանագրված գրեթե 0-ական ցուցանիշով՝ 0,423 միավորով, Հայաստանն աշխարհի 163 պետությունների համադրությամբ դասվում է ահաբեկչության «շատ ցածր» ազդեցություն ունեցող երկրների շարքին։
Ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է համապարփակ ցուցանիշների վրա, որոնք ներառում են ահաբեկչական միջադեպերի հաճախականությունը, զոհերի և վիրավորների թիվը և հասցված նյութական վնասի չափը։
Ցուցանիշի ձևավորման հարցում առանցքային դեր ունեն նաև պատանդառության դեպքերը, իրավապահ համակարգի հակազդման արդյունավետությունը և նմանատիպ հանցագործությունների քննության որակը։
Այս դրական դինամիկան բնորոշում է Հայաստան այն` որպես ահաբեկչական ռիսկերից պաշտպանված և անվտանգային բարձր մակարդակ ունեցող պետություն։
ՀՀ ներքին գործերի նախարարություն


















































